Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Խե՜ղճ տիեզերք

Խե՜ղճ տիեզերք
26.08.2023 | 18:44

ՈՒղիղ երեք տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլը տիեզերական գործունեության վերաբերյալ որոշում ստորագրեց:

Այսինքն, Փաշինյան Նիկոլն արդեն երեք տարի տիեզերքն է զննում:

Ցավակցում եմ տիեզերքին:

Աստված տիեզերքին պահապան:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2926

Մեկնաբանություններ